▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասանը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր կողմից ծեծված կնոջից

Յուրաքանչյուր շաբաթ օր Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Сегодня вечером» հեռուստահաղորդումը, որի հեղինակը և վարողը հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն է, այս անգամ նվիրված է եղել «Սառցե դարաշրջան» նախագծին: Հաղորդմանը հյուրընկալվել էին նախագծի մասնակիցները և նախագծի ժյուրիի նախագահ Տատյանա Տարասովան: Պետք է նշենք, որ ի տարբերություն նախորդ թողարկումների` այս անգամ այն բավական սկանդալային և սուր բնույթ է ունեցել: Բանն այն է, որ հյուրերի ցանկում է եղել նաև դեասան Մարատ Բաշարովը, ում անվան հետ կապված սկանդալը կարծես թե դեռ չի դադարում (որոշ ժամանակ առաջ համացանցում տեղեկություն հայտնվեց, որ դերասանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի էր ենթարկել կնոջը):  Այն պահին, երբ 40-ամյա Մարատը փորձել է հիշել «Սառցե դարաշրջան»-ում անցած իր ուղին,  Տատյանա Տարասովան ընդհատել է նրան` ասելով, որ կամ նա հենց այդ պահին ներողություն կխնդրի կնոջից, կամ էլ ինքը կլքի տաղավարը: Արդյունքում, Բաշարովը, չթողնելով Տարասովային լքել տաղավարը, ներողությոուն է խնդրել իր կնոջից` դերասանուհի Եկատերինա Արխարովայից` ասելով, որ սիրել է, սիրում է և միշտ էլ կսիրի վերջինիս:

Ստորև առաջարկում ենք  դիտել տվյալ տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին