▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի դերասան Էշթոն Քաթչերն այլևս որևէ ֆիլմում չի նկարահանվի

 

Հայտնի դերասան Էշթոն Քաթչերը որոշել է այլևս  չզբաղվել դերասանական գործունեությամբ:

Քաթչերի կարծիքով,  նոր դերերից հրաժարումը կօգնի հնարավորինս շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին,  ինչպես նաև ավելի լուրջ նախագծերին: 

Ներկա պահին դերասանը նկարահանվում է «Երկուսուկես մարդ» կոչվող հեռուստանովելում, իսկ այս տարի հայտնի նախագծի վերջին սեզոնն է, որից հետո էլ Քաթչերն ինտերնետային արդյունաբերությամբ է զբաղվելու:

Քաթչերն իր որոշումը բացատրել է նաև այն հանգամանքով, որ դերասանական աշխատանքի15  տարին արդեն իսկ բավարար է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին