▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտարարվում է մրցույթ՝ Սերգեյ Դանիելյանի արձանի համար

Սերգեյ-Յոժ Դանիելյանը գրել է.
«Աշխարհի ամենաթույլ դրամատուրգի անունով մայր թատրոն եք կոչել: Պեպոյին արձան եք կանգնեցրել թատրոնի բակում: Մի ստոր ռամիկ, որը պատրաստ էր մի քանի կոպեկով քրոջը ծախել Դարչոյին»:
Հայտարարվում է մրցույթ՝ Սերգեյ Դանիելյանի արձանի համար, որպեսզի այն այսուհետև տեղադրվի Անգլիական այգում՝ ակադեմիական թատրոնի դիմաց: Խնդրում ենք արձանը կերտելիս մոտ լինել բնօրինակի տեսակին, արտաքին նկարագրին, հոգեկերտվածքին, նրա խաղացած դերերին...
Պարտադիր պայման է, որպեսզի ձեռքին լինի Մամեի ձեռնափայտը...
Միաժամանակ առաջարկվում է հանրապետության թատրոններից մեկին իր սեփական նախաձեռնությամբ հայտ ներկայացնել՝ տվյալ թատրոնը Սերգեյ Դանիելյան-Յոժի անունով կնքելու համար...
ՀՀ Ազգային գրադարանը, ի նշանավորումն Սերգեյ Դանիելյանի, նրան է նվիրում Գաբրիել Սունդուկյանի ,«Պեպո» պիեսը...
Գուցե ազատ ժամին, մարդ է, էլի, կարդա ու իմանա, թե ինչն ինչոց է... Մեկ էլ իմանա, որ փողը եթե «ծախողն» է տալիս, ապա դա շատ պարզ հայերենով կոչվում է օժիտ, արևմտահայերենով՝ դրամօժիտ (Հ. Պարոնյանի «Պռույգը» վկա)...

Թատերագետ Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին