Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Հայաստան էր ժամանել Քիմ Քարդաշյանը: Հայաստանում գտնվելուց ժամեր անց Քիմն իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել` գրելով հետևյալը.
«Հայաստան, մենք այստեղ ենք: Շատ երախտապարտ ենք լինել այստեղ և սկսել մի ողջ կյանքի ճանապարհորդությունը: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր եկել էին ողջունելու մեզ: Չեմ կարող համբերել, թե երբ ենք սկսելու մեր երկիրը հետազոտել: Ես արդեն հասցրել եմ ճաշակել համեղ ուտեստներ»:
Քիմը տվյալ լուսանկարին ավելացրել էր «Հայրս, պապիկս և տատիկս այնքան հպարտ կլինեին» հեշթեգը:
Ամերիկահայ աստղը նաև հրապարակել էր ամուսնու` հայտնի երգիչ Քանյե Ուեսթի և դստեր` Նորթի լուսանկարը` այն մակագրելով.
«Իմ ամուսինը եւ դուստրը նույնպես եկել են Հայաստան, որպեսզի ծանոթանան իմ ժառանգության հետ եւ ավելի շատ բան իմանան իմ նախնիների մասին: Այնքան ոգեւորված եմ, չեմ կարողանում քնել»:
Նշենք նաև, որ միայն Instagram-ում Քիմ Քարդաշյանն ունի 29,5 միլիոն հետևորդ: