▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրս «ինձնով» գումար չի աշխատում». armlur.am

Armlur.amգրում է․ Ջազ երգչուհի Էմմա Ասատրյանն այն քիչ երգչուհիներից է, ում հաջողվել է իր տեսակը ձեւավորել երգարվեստում, քննարկվել, սակայն միեւնույն ժամանակ քայլել շոու-բիզնեսի կողքով: Նա «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան ջազ մթնոլորտին, նաեւ տեղեկացրել, որ վերջերս երկրից հեռանալու վերաբերյալ մտքեր է ունենում:

-Էմմա՛, Ձեր երգերն աչքի են ընկնում իրենց հստակ տարբերվող թեմատիկայով՝ «Շիկահեր եւ կարճատես», «Ճաղատ եւ խելապակաս». ո՞րն է հաջորդը: 

-Էլի ոչ ստանդարտ տեքստով երգ եմ պատրաստում, առանց առանձին ջանքեր գործադրելու՝ ինձ մոտ միշտ դա ստացվում է. իմ կյանքն է այդպիսին՝ մի քիչ ծուռ… (ծիծաղում է):

-Գիտենք, որ ինչ-որ խորհրդավոր նախապատմություն կա Էլվինա Մակարյանին նվիրված Ձեր երգի հետ կապված. կպատմե՞ք: 

-Էլվինա Մակարյանն իր խափանված մենահամերգից առաջ մի ձայնասկավառակ էր ուղարկել Հայաստան, որում ներառված էին բոլոր այն երգերը, որոնք ինքը պետք է կատարեր: Ամեն երգը ներկայացնելուց առաջ նա խոսում էր, բացատրում, թե ինչպես կուզենար՝ այն գործիքավորվի… Եվ այն երգը, որը ես արդեն ձայնագրել եմ, ներկայացվել է ճիշտ այնպես, ինչպես նա էր կամեցել:

-Ինչպե՞ս է ստացվել, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին Հայաստանը ներկայացնող փոքրիկների մեծամասնությունը հենց Ձեր դպրոցն է անցել: 

-Չգիտեմ, իմ բալիկները կարծես սիրահարված լինեն «Եվրատեսիլ»-ին, դա զարմացնում է ինձ: Ինքս «ահավոր» չեմ սիրում մրցույթներ, դրանց ուղեկցող լարվածությունը, որն ավելի է սրվում մեծերի կողմից, հոգեպես ծանր եմ տանում…

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին