Դիտեք նաև՝
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հետ հարցազրուցի շրջանակներում երգչուհի Սրբուկը խոսել է իր հոր մահվան և այդ շրջանում իր ունեցած հոգեվիճակի մասին:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Նա նշել է, որ հոգևոր մեծ կապ է եղել իր և հոր միջև.
«Հայրս միշտ կարծում էր, որ ես մեծ բեմի երգչուհի եմ, երբ իմացա Եվրատեսիլում ներկայանալու մասին, առաջինը հորս հետ կիսվեցի, հորս հետ հոգևոր ուժեղ կապ ենք ունեցել, հայրս միշտ ասում էր`աշխատիր քեզ ցույց տալ այնպիսին, ինչպիսին կաս: Ես գիտակցում էի, որ իրեն շատ քիչ է մնացել և ինքը հնարավոր է էդ ամենը չտեսնի, ինքն էնպես էր խոսում, որ ինքը չի լինելու, բայց ես ինձ չկորցնեմ:Մենք երկուսս էլ գիտակցում էինք,թե ինչա կատարվում, ինքը ինձ փորձում էր հասկսցնել, որ ինչ էլ լինի ես չկոտրվեմ: Ես բեմում զգացել եմ իր ներկայությունը և այդ ուժն է օգնել այդ նոտաները վերցնեմ: Ձայնս այդ ժամանակ շատ վնասված էր, և գիտեմ որ Աստված ու հայրս օգնեցին, որ բեմի վրա այդ հրաշքն ինձ հետ տեղի ունեցավ»:
Սրբուկը խոսեց այն շրջանի մասին, երբ հայրը հիվանդանոցում էր, իսկ ինքը խիտ գրաֆիկով նկարահանումների մեջ.
«Գնացի հորս տեսա, ինքը խնդրեց որ հետ գնամ ու անեմ այնպես, ասես ոչինչ չի եղել: Ասեց` գնա, ո՞վա քեզ ասել, որ ստեղ եմ, գնա ու մոռացի էն ինչ տեսար ստեղ,գնա ու իմացի ես ստեղ եմ, կգաս `ստեղ եմ լինելու: Ես էլ ասեցի`տես, խոստացել ես, պապ… Իր տված ուժն էր, որ կարողացա գնամ նկարահանման հրապարակ»»: