Անկեղծ ասած` ինձ ոչ տաք է, ոչ էլ սառը ընտրությունների ժամկետներից, քանզի իմ խորին համոզմաբ` այս շոու-մեններից և ոչ մեկը, այն որ մեր ժամանակակից լեզվով նախագահի թեկնածու ենք անվանում, չի պաշտպանելու մեզ օրինակ Ռուս-գազից, չի փորձելու հասկանալ, թե ինչպես են մարդիկ գոյատևում սահմանված աշխատավարձերով ու լկտի կոմունալ վճարներով, աննորմալ չի համարելու, որ երկրում չկա մեկը, որ չի ճկռում վարկերի տակ, բայց այդ վարկերը շռայլությունների համար չեն վերցված, չի փորձելու համեմատել համատիրությունների կատարած աշխատանքները վճարվող տան վարձերի հետ, չի զսպելու էկոնոմիկայի նախարարության` գնված զուգարաններից ստացող հաճույքն ու նախարարի աչքը չի մտցնելու փոքրիկ Ավետի ու նրա նմանների տապալված կյանքը, օլիգարխների թիկնապահներից չի պաշտպանելու հասարակ քաղաքացու կյանքը...ցավոք վերջին ամիսներին աչքովս էլի ընկել են լկտի թիկնապահներ...պատասխանատվություն չի կրելու մշակութային ցեղասպանության համար, բոլորիս` այս կյանքը վայելելու անզորության ու իրենց պատճառով բազում չիրականացված երազանքների համար....ի՞նչ իմաստ ունի այս շոուն բացատրեք խնդրում եմ... Հայրիկյանին տվեք «Տարվա Լավագույն Դերասան» գոնե մի քիչ զվարճանանք անցնի-գնա...
Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը