ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետագա բուժումը ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը կարող է ընկալվել որպես խտրական մոտեցում. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Նրա խոսքով, եթե որևէ քաղաքացի ՄԻՊ դիմի որպես պաշտպանության միջոց և խնդրի քննարկել, թե որքանով է իրավաչափ Կառավարության այդ որոշումը, Օմբուդսմենը պատրաստ է գործն ընդունել վարույթ և ուսումնասիրել:
Հայրիկյանի բուժումը ֆինանսավորելը խտրակա՞ն մոտեցում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet