▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը Թուրքիային դատի է տալիս

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դատական գործ է սկսել Թուրքիային դեմ՝  իր նախնու՝ Աբրահամ Հայրիկյանի սեփականության պահանջատիրության հարցով: Նրա պապի եղբոր արդի վարժարանում հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցիչներ են պատրաստվել:

«Ապրիլի 24-ի գիշերը նախապես մահվան դատապարտվածներից էր, ազգային երեսփոխան և գերդաստանային միջոցներով արդի վարժարան էր հիմնել, իսկ դա մահացու հանցանք էր՝ հայերենի և հայոց պատմության ուսուցիչներ պատրաստելը: Աբրահամ Հայրիկյանը սպանվեց, հետո վարժարանի տարածքը սեփականացվեց: Իսկ հարազատ պապս փրկվեց՝ փախչելով Ռումինիա»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ շարունակելով.

«Հիմա մենք գործ ենք սկսում, նվազագույն արժեքն ինձ արդեն ներկայացրել են, մոտավորապես 50 միլիոն եվրո է: Թուրք փաստաբանների օգնությամբ բոլոր միջոցները պետք է օգտագործեմ: Սա էլ նախնիներիս հիշատակը հավերժացնելու իմ ներդրումը կլինի»:

Իսկ գործը շահելու դեպքում, ԱԻՄ առաջնորդի խոսքով, այդ գումարը կբաժանվի աշխարհով մեկ սփռված Հայրիկյաններին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին