▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը ծաղրում է Րաֆֆիին. «Ստյոպիկը չի՞ դրա օգնականը»

«Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունա՞կ է ընդհանրապես որեւէ մեկի հետ նստել, հարց քննարկել՝ Պուտինից բացի: Նա Պուտինից բացի որեւէ մեկի հետ հարց քննարկե՞լ է երբեւէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես է արձագանքել, երբ նրանից հետաքրքրվել են՝ մասնակցելո՞ւ է համազգային կլոր սեղանին:


Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում առաջարկ էր արել բոլոր քաղաքական ուժերին, ում հուզում է երկրի ապագան, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը համազգային կլոր սեղան հրավիրեն:

Պարույր Հայրիկյանը հեգնել է. «Դուք հիշո՞ւմ եք որեւէ դեպք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկի հետ նստած, հարց քննարկած լինի»: Դիտարկմանը, որ նրա վերջին աղմկահարույց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ է եղել՝ Պարույր Հայրիկյանը հակադարձել է. «Բայց հարց քննարկե՞լ է: Հանդիպել է՝ իրեն ցույց տալու համար: Ինքը հարց քննարկելու ընդունակ չի: Եթե հարց քննարկելու ընդունակ լիներ, ես փայլուն առաջարկ էի արել նախագահական ընտրությունների ժամանակ միասնական թիմով հաղթելու: Իհարկե, դա գործեց այն մասով, որ ես խփվեցի, իմ ձայներն էլ գնաց իրեն: Բայց Պուտինի անուն տվողը եւ ոչ միայն Պուտինի, նույնիսկ Օբամայի անուն տվողը, որեւէ օտար երկրի ղեկավարի անուն տվողը Հայաստանի ներքին հարցերում միանգամից ինձ համար զրոյանում է»:

Հետո Պարույր Հայրիկյանը սկսել է ծաղրել, թե «Ստյոպիկը չի՞ դրա օգնականը, որը համարձակվեց ասել, որ Հայրիկյանի վրա չեն էլ կրակել»:

Ամբողջական հոդվածը` aravot.am-ում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին