▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքը չի լինում «ամայի տարածք». Արցախի ԱԺ պատգամավորը՝ Վահրամ Բաղդասարյանին

Հարգելի Վահրամ Բաղդասարյան. Հայրենիքը չի լինում «ամայի տարածք», որովհետեւ այն քոնն է եւ հետ է բերվել արյան գնով: Այնպես որ Ձեզ խորհուրդ կտամ չմտնել մի «դաշտ», որը Ձերը չէ եւ որին, ցավոք, Դուք չեք տիրապետում եւ չեք էլ փորձել: Ձեր խոսքերը, որպես իշխող ֆրակցիայի ղեկավարի՝ անընդունելի են նույնիսկ Ձեր խմբակցության մեծամասնության համար, պարզապես ելնելով կուսակցական եւ թիմային համերաշխությունից՝ լռում են: Այսպիսի դեպքում են ասում, որ եթե չգիտես՝ ավելի լավ է լռել: Հանգիստ եղեք, թող այս հարցի լուծումը մնա ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարներին: Մեր հայաստանյան իրականության մեջ ընդունված է խառնվել ամեն ինչին եւ ամեն մեկի գործերին, այն ինչ, եթե յուրաքանչյուրս զբաղվեինք մեր գործով՝ այս դեպքում պատկերը այլ կլիներ:

ԼՂՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Կարեն Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին