▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր Եղիան դասալի՞ք

Երեկ ուշ երեկոյան Համացանցում տարածվեց Եղիա աբեղայ Խաչատրեանի հրաժարականի <<կիսաբաց>> նամակը ուղղված Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն էլի անհասկանալի տրամաբանությամբ ու մոտիվացիայով հայտնվեց համացանցում և դարձավ հանրային սեփականություն: Սա արդեն երրորդ նմանատիպ գրությունն է, որ անտրամաբանական կերպով, չնայած իր անձնական բնույթին, հանրայնացվում է, ու եթե նախորդ երկուսի հեղինակները բարձրաստիճան եկեղեցականներ են, ապա այս մեկինը ըստ եկեղեցական կարգուկանոնի, այնքան էլ բարձրաստիճան մեկը չէ ու ակամա առաջանում է մտածում, երևի տղան աստղափայլի համախտանիշ ունի կամ որ նույնն է, <<աստղայինը տարել է>> և այս ճանապարհով ուզում է հայտնված լինել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ինչ որ է: Առաջին հայացքից եկեղեցականի մասին այսպիսի մտածումներ ունենալը նույնիսկ կարող է թվալ անտեղի ու նույնիսկ սխալ, սակայն ինչ կարելի է ասել այն մարդու մասին, ով -հենց իր գրած նամակի վրա հիմնավելով- Կաթողիկոսի հովանավորությամբ ուսանել է Փարիզում, վարել բավականին բարձր պաշտոն ճեմարանում սակայն այնուամենայնիվ դժգոհ է ու նւոյնիսկ ժարգոնով ասած` այնքան թասիբ չունի, որ երախտագիտության փոխարեն հրաժարականի դիմում է ներկայացնում և այն էլ հանրայնացված տարբերակով` դրանով իսկ ջուր լցնելով բոլոր նրանց ջրաղացին, ովքեր այսօր լրատվական կամպանիա են սկսել ընդդեմ Եկեղեցու, Էջմիածնի ու կաթողիկոսի: Այսպիսի մարդուն, ով էլ, որ լինի կարելի է ասել <<անաղ ու անհաց քրդի ....>>: Ինչ որ է: Հաշված ժամեր անց Էջմիածինը պատասխանեց նամակին և .... ով զարմանք... իրեն <<սրբից հինգ պակաս>> ներկայացնող Եղիա աբեղայ-ը պարզվում է այնքան էլ մաքուր ու անմեղ գառնուկ չէ ինչպես փորձում է ներակայանալ: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն վահրամ քահանա մելիքյանի փոխանցմամբ` <<Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի կողմից հարապարակված հրաժարական նամակը հանձնվել է Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովին ի քննություն: Նա նաեւ տեղեկացրեց, որ Տ. Եղիա աբեղա Խաչատրյանի վարքում թերացումներ են հայտնաբերվել եւ նա գտնվում էր պատժաշրջանում: պա«Ինչպես նախկինում, այնպես և վերջին շրջանում Հայր Եղիան իր հոգևոր ծառայության մեջ թերություններ էր արձանագրել, վարքի հետ կապված խնդիրներ կային, ինչի պատճառով նա գտնվում էր պատժաշրջանում: Պատժից խույս տալու համար հիվանդության պատրվակով Հայր Սուրբը հեռացել էր Մայր Աթոռից: Հարկ է նշել նաև, որ Մայր Աթոռի վանական խորհրդի և դիվանապետի կողմից նա քանիցս հրավիրվել է Մայր Աթոռ իր հետագա ծառայության հարցը քննարկելու համար, սակայն չի ներկայացել: Անպատասխան են մնացել նաև այս շրջանում արված կարգապահական հորդորները>>:

Եվ այսպես պարզվում է որ սուրբ Եղիա աբեղայ Խաչատրեանը ոչ ավել ոչ պակաս սովորական եկեղեցական դասալիք է, ու այսքանից հետո խոսում է մթնոլորտի, Էջմիածնում ապրելու կարելիության կամ անկարելիության ու այլ վեհ վեհ բաների մասին: Ու այսքանից հետո ինչ նամուսով է Եղիա աբեղայ-ը ներկայանալու հասարակությանը, կամ ինչ նամուսով է խոսելու հոգևոր արժեքների մասին միայն Աստծուն է հայտնի: Ու մնում է միայն մի հին ու բարի խոսք ասել` եղիա աբեղայ` էդ նամակդ հրապարակել ես որ ինչ անես, նորաձևությանն ես հետևում, թե աստղայինն է տարել:


Հեղինակ` Արմ Հակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին