▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհիները կորցնում են իրենց հմայքը` եվրոպացիներին ու ռուսներին նմանվելով

 

Զոմբիացված հասարակության բնութագրիչ հատկանիշներից, թերևս, ամենաէականը համընդհանուր անկամությունն է: Նույնիսկ իրենց տարրական մարդկային պահանջմունքների բավարարման ցանկության բացակայությունն է գերիշխում նման հասարակությունում:


Արտերկրների բարեկեցիկ կյանքի ու հաճույքների պրոպագանդայի ազդեցությունը , իմ համեստ կարծիքով, սարսափելի է ազդել մեր հատկապես երիտասարդության և միջին սերնդի վրա:Այս պայմաններում մարդիկ արդեն ոչինչ անել չեն ցանկանում, այս հնարավորությունների արդյունքները արդեն շատերին չեն գոհացնում:


Իսկապես սարսափելի է, որ երիտասարդ աղջիկների մոտ ինչքի` բարեկեցիկ կյանքի անվերապահ ցանկությունը ճնշել է մայրանալու հզոր բնազդին: Ցավալի է, որ այն հատկապես ցայտուն է «գրագետների ու առավել զարգացածների» մոտ: Ինչո՞ւ եմ դա չակերտներով վերցնում, որովհետև նման գրագիտությունն ու զարգացվածությունը կասկածելի է, երբ աղջիկը պարզապես չի ընկալում , որ ինքն էլ տղային հավասարապես պատասխանատու է ընտանիքի համար, որ ինքը հաճույքի տիկնիկ չէ, այլ ընտանիք ստեղծող, նույնպես չարչարվելու ընդունակ սովորական մարդ արարած և երկուսով միասին պիտի հաղթահարեն բոլոր դժվարությունները:


Ամեն ինչ պատրաստի ունենալու, ստանալու խելահեղությունը , այլ բառով սա հնարավոր էլ չէ կոչել, զուտ սառեցրել է մեր հասարակության բնականոն աճը: 


Ռուսաստաններում քանիցս եմ նկատել, թե ինչպես ռուս աղջիկները առանց որևէ բարձր պահանջմունքներ ներկայացնելու ուղղակի «կլեիտցա» եղել մեր որևէ արհեստի տիրապետող, վարձով ապրող, անմեքենա ու համարյա ոտաբոբիկ տղերքին: Համակրելի է, աշխատող է ու ... հարբեցող չէ` ինքն է, որ կա: Մնացյալը միասին կարվի. կպնում ու պոկ չեն գալիս: Դե, հայուհի սիրուններ ու բարձրաճաշակներ ջան, դուք սպասեցեք օֆիսատեր, սպիտակ լիմուզիններով «ֆրայերների»: Հերթով խաբվեցեք, լլկվեցեք նրանցից, կորցրեք ձեր հմայելու անբացատրելի հատկանիշը, որը ոմանք կուսություն են կոչում: Ես, օրինակ, այն «հոգու և մարմնի ինքնաբավությամբ» կկոչեի: Անչափ բարդ մի գումարելի, որի վերականգնումը շատ դժվար է, շատերի համար անիրականալի:Երբ ձեր մոտ դա բացակայում է , տղան արդեն ձեզ հետ շփվելով ոչ մի ազդակ չի ստանում, որ որևէ հետաքրքրություն բռնկվի ձեր նկատմամբ: Ու հեռանում են , դուք եղած, չեղած` մի հաշիվ եք արդեն: Ոչ օծանելիքն է փոխարինում, ոչ բաց սրունքները....Հետո ինչքան ուզում եք վարկաբեկեցեք` թե տղա չեն, անմակարդակ են, ես տոն չտվեցի ...և այլն: Ձեր գումարելին խախտված է , դուք հմայիչ ու գերող չեք այլևս:Կախարդող չեք, որ ձեր հետևից գա տղամարդը. ինչպես Աստվածաշնչում բնականորեն պատգամվել է` « նա կնոջդ հետևից»:


Եվրոպացիներին ու ռուսներին չարժե համեմատվելը: Նրանց համար դա բնականոն է. ուղեղի, հոգու և մարմնի հակասություն չի առաջանում: Իսկ ձեր մոտ այդ հակասությունը կա, որովհետև դուք այլ կերպ եք դաստիարակվել: Որովհետև մեր հասարակության պահանջմունքն այլ է ու այդ հակասությունը , բնականաբար, ոչ մի կերպ ինքնաբավություն չի դառնում. ճառագայթող հմայք, բնականաբար, այլևս չի լինի:


Չգիտեմ, բացատրությունս որքան հասկանալի եղավ : Բայց բանն այդպես է; Ցավում եմ, որ այդպես է: Սակայն դա փաստ է: Ու ձեր հզորության, ձեր երջանկության բանալին ձեր ձեռքերում է: Ամեն շան մեքենայի ական տակի ցեխի մեջ մի կորցրեք:

 

Աշոտ Միրզոյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին