▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհի գեղասահորդը Ֆրանսիայում տարած հաղթանակից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում

Ռուսաստանաբնակ հայուհի գեղասահորդ, 17-ամյա  Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Փարիզում ունեցած փայլուն ելույթից հետո հայտնվել է Գրան պրիի եզրափակչում:

Ինչպես հայտնում է ria.ru-ն,  նախկին մրցաշրջանում մարզուհին հաղթել է բոլոր հնարավոր մրցանակները՝ Գրան պրիի եզրափակիչը, այնուհետև Ռուսաստանի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունները:

Գրան պրիի եզրափակիչը կայանալու է Մարսելում:
Փարիզում տարած հաղթանակից հետո Մեդվեդևայի առջև կդրվի նոր նպատակ՝ պաշտպանել նախկինում ձեռք բերված բոլոր տիտղոսները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին