▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց Համազգային Փակուղի

 

«Գեներալ Կրյուչկովը կադրավիկ Լևոնին փաթթեց ազգի վզին, ազգը նրան ձեռքերի վրա տարավ նստեցրեց գահին: Լևոնը երկիրը քանդեց, ժողովրդին քշեց, հետո իր աշակերտ, Հայր Մերը չիմացող ալբանացուն փաթթեց ազգի վզին, որը երկրում մնացածը՝ «պարտքի դիմաց» հանձնեց Կրյուչկովի հետնորդներին: Սա իր հերթին ազգի վզին փաթթեց իր սիամական եղբորը, որը բառիս բուն իմաստով հոշոտեց երկրում մնացած շնչավորն ու անշունչը, մթնոլորտը դարձրեց «կայուն գաղջ»: Իսկ ամենահետաքրքիրը վերջում էր, որ երեքով միասին Հայաստանը «անշրջելիորեն» ԵՏՄցրին ելած տեղը:
Հիմա, այս բոլորը իրագործվել է հայ ժողովրդի ակտիվ մասնակցությամբ, չհաշված չնչին բացառությունները: Այսօր այդ նույն հայ ժողովուրդը հայհոյում և անիծում է ալբանացիներին, սակայն խնայում է նրանց իր վզին փաթթած Լևոնին, չնչին բացառությունները չհաշված: Իսկ ամենամեծ ապսուրդը, որ հայ ժողովուրդը մի հատուկ կրքով սիրում է սրանց բոլորին իր վզին փաթթած Պույծինին, կրկին չնչին բացառությունները չհաշված:
Այսքանից հետո որևէ մեկը, երբևիցէ տեսնու՞մ կամ լսու՞մ է, որ մեկն ու մեկը իրեն մեղավոր ճանաչի այս դժողքի ստեղծման մեջ: Որ իր վզին փաթթողներին և փաթթվողներին հայհոյելուց բացի, հայհոյի կամ թեկուզ մեղադրի նաև դրանց ընդունողին, այսինքն իրեն: Լա՜վ, բա սենց բա՞ն կլինի, սենց ապսու՞րդ կլինի, էս փակուղուց ո՞նց ենք դուրս գալու: Եթե մեղավորներ չկան այս գործում, բա ո՞վ եկավ մեր գլխին սարքեց ու թռավ...»,-գրում է հրապարակախոս  Արմեն Զատիկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին