Երևանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել երգիչ Հայկոյի առողջական վիճակի մասին․
«Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան կովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ նրա վիճակը ծանրացել է. արհեստական շնչառության համակարգին են միացրել:
Կարդացեք նաև՝ Ծանր օրեր են մեր ընտանիքի համար, կարող եք աղոթել․ Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին