Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտնել է, որ հայկական Վաքըֆ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան։ «Տներ են վնասվել:
Մենք դա համատեղ կշտկենք»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Փայլանը:
Փետրվարի 6-ի երկրաշարժի հետևանքով Թուրքիայում պաշտոնական տվյալներով զոհերի թիվն արդեն գերազանցում է 36 հազարը, վիրավորների թիվը ավելի քան 100 հազար է։
Դիտեք նաև՝