Երևանում տեղի է ունեցել «Հայարդ» խմբի առաջին «Sword of Damocles» (Դամոկլյան սուր) տեսահոլովակի շնորհանդեսը :
«Հայարդ» խմբի կիթարահար և մենեջեր Անդրե Վարդանյանը Asekose.am-ին է տրամադրել շնորհանդեսի տեսանյութը և ներկայացրել մանրամասներ խմբի, տեսահոլովակի և շնորհանդեսի մասին:
« Այս երգով մենք կոչ ենք ուզում անել աշխարհին, երբեք չսկսել ատոմային պատերազմ: Երգի բառերն այնպես է գրված, որ ասես ռումբն է իր կողմից խոսում..այսինքն երգի և տեսահոլովակի միջոցով մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչքան վտանգավոր է ատոմային զենքի կիրառումը աշխարհում, թե ինչ ահռելի վնասներ կարող է հասցնել մարդկությանն ու բնությանը... »,- ասում է Անդրե Վարդանյանը:
Տեսահոլովակի ռեժիսորն է Վահե Արզումանյանը, ով կատարել է և նաև օպերատորի և մոնտաժողի աշխատանք:
Անդրե Վարդանյանը նշում է, որ Վահեն լինելով ծրագրավորող, տաղանդավոր մարդ է, ով կարողանում է համատեղել մի քանի աշխատանք` կատարելով դրանք շատ որակով:
-Դրա ապացույցը կարծում եմ, տեսանյութն է,- ասում է Անդրեն:
«Հայարդ»-ի երգերի հեղինակը խմբի անդամ Արմեն Սարգսյանն է ` ստեղնաշարային գործիքներ նվագողը: Իսկ երգերի բառերի հեղինակը վոկալիստ Սերգեյ Միրզախանյանն է: Վերջինս քանի որ Հայաստանից բացակայում է , նրան շնորհանդեսի օրը փոխարինել է երգիչ Այդին Դավուդին:
-Այս երգի ստեղծման գործում ես էլ եմ մեծ դեր ունեցել, գաղափարն իմն է եղել, երաժշտության ստեղծման մեջ նույնպես ներդրում եմ ունեցել, նշում է Անդրեն:
«Հայարդ» խումբը արդեն 3 տարի է գործում է: Այն ստեղծվել է Արթուր Մկրտումյանի /հարվածային գործիքներ/ և Անդրե Վարդանյանի /կիթար/ կողմից, որոնց միացել են դաշնակահար Արմեն Սարգսյանը, վոկալիստ Սերգեյ Միրզախանյանը և բաս կիթառահար Դավիթ Խուրշուդյանը: Խմբի առաջին համերգը տեղի է ուենցել 2011 թ.-ի ապրիլի 28 –ին:
- Մեր խումբը մեծ դեր է ունեցել Հայաստանում պրոգրեսիվ մետալ ոճի զարգացման գործում: Խմբի ոճը պրոգրեսիվ մետալն է,-նշում է Անդրեն:
Ներկայացնում ենք «Sword of Damocles» (Դամոկլյան սուր) տեսահոլովակը ինչպես նաև շնորհանդեսի մասին պատմող տեսանյութը:
«Հայարդ» խմբի կազմը` Սերգեյ Միրզախանյան-վոկալ, Անդրե Վարդանյան- կիթառ, Արմեն Սարգսյան-ստեղնաշարային գործիքներ, Դավիթ Խուրշուդյան-բաս կիթառ, Արթուր Մկրտումյան-հարվածային գործիքներ