ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները՝ փոխզիջման վերաբերյալ, նման են կապիտուլյացիայի:
Իսկ երբ սա համադրում ենք 80-ականների զենքի եւ կործանիչ, տրանսպորտային ավիացիայի բացակայության հետ, այդ ամենը նմանվում է դավաճանության կուլմինացիայի:
Հայաստանի քաղաքական «էլիտան» ամեն ինչ անում է պետականություն ունենալու եւ պետականությունը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը կոտրելու համար:
Բայց մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի!»: