Ադրբեջանական «Ղազար TV» հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել՝ սահմանային իրադարձությունների մասին ադրբեջանցիների սոցցանցային գրառումների հիման վրա՝ դավաճան ավանելով բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են առնում պաշտոնական հաղորդագրությունները: Գրում է novostink.ru-ն:
Ռեպորտաժում նշվում է, թե իբր սոցցացներում հայտնվել են հակաիշխանական ուժեր, ովքեր խուճապ են տարածում:
Քննադատության է ենթարկվում հատկապես Գերմանիայում բնակվող հայտնի ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունտազիրը: Նա իր գրառումներից մեկում նշել էր.
«Եթե մենք ապրեինք նորմալ երկրում, այս պայմաններում պետք է սուգ հայտարարվեր, պետք է իջեցվեին պետական դրոշները, ՊՆ-ն պետք է հաշվետվություն ներկայացներ, թե ինչ է կատարվում: Այս ամենի փոխարեն մենք զբաղված ենք կեղծ տեղեկատվություն տարածելով այն մասին, թե իբր հակառակորդը 50-100 զոհ ունի»:
«Դավաճանների» թվում է նաև Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար, «Азадлыг» թերթի թղթակից Սեյմուր Հազիեվը, ով գրել է, որ լարվածությունը սկսվել է Ադրբեջանի պատճառով և կոչ է արել ձերբակալել ու քրեական գործ հարուցել այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կորուստների համար:
Համացանցում ադրբեջանցիների կողմից նաև այսպիսի կոչեր են հնչում.
«Նախքան Ղարաբաղը ազատագրելը պետք է ազատագրվենք սեփական իշխանություններից, որպեսզի մեզ թիկունքից չհարվածեն», «մեզ երբեք զենք չեն տա, քանի որ կվախենան, որ իրենց դեմ ենք օգտագործելու»:
Հատկանաշական է հատկապես Հաբիբ Մունտազիրի հետևյալ գրառումը.
«Կեղծ հաղորդագրություններով մարդկանց խաբելով, հայկական կորուստների մասին կեղծ թվեր հրապարակելով՝ դուք հայրենասիրություն չեք ավելացնում»: