Վերջին Բլոգը գրում է. Հայկական հարսանիք Անապայում, որի մասին խոսում է ամբողջ Ռուսաստանը....Հարսանիքին ներկա էին Անդրեյ Մալախովը, Լերա Կուդրյավցեվան, Ալեքսեյ Գլիզինը, Անի Լորակը, Ֆիլիպ Կիրկորովը, իսկ հայ աստղերից Լիլիթ Հովհաննիսյանը և Արտաշ Ասատրյանը։ Մոսկովյան թերթերը գրում են, որ նման շքեղ հարսանիքներ լինում են միայն Մոսկվայում, բայց Անապայում կայացած հարսանիքը ստվեր գցեց նրանցից մեծ մասի վրա։ Ինչպես հայտնում է «Информационный радар Кубани» կայքը, միայն հարսի շորը, որի դիզայները Վալենտին Յուդաշկինն է, նստել է մոտ 60,000 դոլար։ Իսկ ամբողջ հարսանիքը արժեցել է մոտ 2 միլիոն դոլլար։ Փեսացուն Արմեն Գուլյանն է՝ Անապայում հայտնի բիզնեսմենի որդի, իսկ հարսնացուն՝ Դիանան։ Երեկոյի ջերմ մթնոլորտն ապահովում էին ռուսական շոու-բիզնեսի աստղերը, իսկ հյուրերի շարքում այլ պաշտոնյաների շարքում նկատվել է նաև Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը իր կնոջ հետ։ Հարսանիքի վարողները Ռուսաստանի ամենահայտնի շոումեն Անդրեյ Մալախովն ու Լերա Կուդրյավցեվան էին։ Նրանց հոնորարները գաղտնի են պահվում, բայց դատելով ընդհանուր պատկերից, նրանք շատ գոհ են մնացել։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում