▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքը սկսվեց Գանձասարից

Հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքը սկսվում է նոր նախաձեռնությամբ, որտեղ խաչվում են հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգարվեստը: Գանձասարում տեղի է ունեցել սիմվոլների ինստալյացիա. 3 գորգեր, որոնք հատուկ գործվել էին Գանձասարի համար, օրհնվել  ու հանձնվել են  վանական համալիրին:  Նախաձեռնության հեղինակին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին  ներկայացնելիս հաղորդավար, մեկնաբան  Արտակ Ալեքսանյանը նշել է, որ հենց նրա հայկական առանցքով, բայց միջազգային սանդղակով ռացիոնալ աշխարհընկալման շնորհիվ է, որ գորգերի այս նախագիծը ծնվել է, միս ու արյուն դարձել, թիմ ձևավորվել, ֆինանսավորվել և կյանքի կոչվել: Միքայել Մինասյանն էլ  պատմել է, որ երկու տարի առաջ, որպես ուխտագնաց, իր ընկերոջ՝ Վարդան Կարապետյանի հետ այցելել է Գանձասար, որտեղ տեսել են գեղեցիկ, բայց ոչ հայկական գորգ, ինչը խորհրդանիշների նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք կարելի է համարել: 
Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը նաև  հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կշարունակվի դարերով՝ ընդգծելով. «Շարունակողներ կլինեն, վստահ եմ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին