▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական դրոշի տարբերանշանով ավտոմեքենա՝ Բաքվի կենտրոնական փողոցում

Բաքվի կենտրոնական` Ուզեիր Գաջիբեկովի անվան փողոցում քաղաքացիների կողմից նկարահանվել է Mercedes մակնիշի ադրբեջանական համարանիշներով ավտոմեքենա` ետնամասում, մեքենայի համարանիշի կողքին փոքրիկ հայկական դրոշի տարբերանշանով: Տարբերանշանն այնպիսի աղմուկ ու իրարանցում է առաջացրել ադրբեջանցի վարորդների շրջանում, որ լուսանկարները ուղարկվել են ադրբեջանական լրատվամիջոցներին:

Լուսանկարը հրապարակել է նաեւ ադրբեջանական Haqqin կայքը` նշելով, որ մեքենայի արտադրողը նման տարբերանշան չունի ու այն հատուկ է ամրացված:

Աղբյուր՝ armtimes.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին