Ճանաչված ուկրաինացի երգչուհի Ջամալան` Սուսաննա Ջամալադինովան, ով մի քանի տարի առաջ ճանաչվել է «Նոր Ալիք» երգի մրցույթի հաղթողը, հանուն Ուկրաինայի խաղաղության ցատկել է 42 մետրանոց բարձունքից:
Երգչուհին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ներկայացված է նրա հերոսական քայլի մասնրամասները, ինչպես նաև` բուն ցատկը:
«Իմ ցատկը` 42 մետր բարձրությունից: Ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս կրկնել այն: Չափազանց սարսափելի է: Միայն հանո՛ւն Ուկրաինայի խաղաղության»,- մակագրել է տեսանյութը 33-ամյա Ջամալան:
Տեղեկացնենք, որ վերջինիս հայրը հայրը ղրիմյան թաթար է, իսկ մայրը` հայուհի: