Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հաճախ է աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնվում, Ինստագրամի իր էջում տառասխալներով գրառում է կատարել:
Նա լուսանկար է հրապարակել եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ և հարց առաջարկել օգտատերերին՝ «Որտե՞ղ կցանկանաիր աշխատել դու»:
Նա սխալ է գրել «կցանկանաՅիր» բառը, ինչն էլ չի վրիպել օգտատերերի աչքից: