▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Բաբուխանյանը չի ասել, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված մարդիկ համասեռամոլ են

Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում հերքվում է երեկ այդքան մեծ աղմուկ բարձրացրած լուրը, թե Բաբուխանյանը ասել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված մարդիկ հոմոսեքսուալներ են, աղանդավորներ և անգիտակից։ Մեջբերում եմ հայտարարության տեքստը.


ՍԻՄ լրատվական ծառայությունը տարածել է հերքում, առ այն, որ Ֆեյսբուքում եւ որոշ լրատվամիջոցներում հրապարակված այն սադրիչ հայտարարությունները, թե այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք նա կիսում է այն կարծիքը, որ Ր. Հովհաննիսյանին ձայն են տվել անգիտակից մարդիկ, իսկ այդ հարցին պատգամավորը իբրեւ թե պատասխանել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել միայն հոմոսեքսուալիստները, աղանդավորները եւ անգիտակից մարդիկ: Սա ամբողջությամբ հերյուրանք է: Նշենք, որ սա սովորական սադրանք է եւ էժանագին ապատեղեկատվություն, եւ այն լրատվամիջոցները, որոնք տիրաժավորել էին ֆեյսբուքյան այդ ապատեղեկատվությունը, արդեն իսկ ներողություն են խնդրել եւ հերքել են այն: Իրականում Հ. Բաբուխանյանը ոչ միայն չի ասել նման խոսք, ոչ միայն չի կիսել այն կարծիքը, թե միայն անգիտակից մարդիկ են ձայն տվել Ր. Հովհաննիսյանին, այլև նշել է, որ շատերը գիտակցաբար այդպես են վարվել իշխանություններին ընդդեմ քվեարկելու համար:

Հիշեցնենք, որ հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյանի իր էջում գրել էր.

«Բաց նամակ

Հարգելի պրն. Բաբուխանյան
Հիանալի հասկանալով Ձեր խոսքերի թաքնված դրդապատճառը, միևնույն ժամանակ ականջովս լսած չլինելու պատճառով վստահ չլինելով կարդացածիս ճշմարտացիության մեջ,բայց վստահ լինելով,որ «Առանց կրակ ծուխ չի լինում»` պահանջում եմ մեկնաբանել և ներողություն խնդրել հայրենակիցներիս մի ստվար զանգվածից,եթե ոչ մեծամասնությունից,վիրավորելու համար: Լավ քաղաքական գործիչ լինելու դեպքում պետք է հասկանալ,որ «Րաֆֆիին կողմ» կամ «իշխանությանը դեմ» եզրույթները և' խաչվում են, և' ոչ, և մեղմ ասած' կոռեկտ չէ հասարակության թեկուզ Ձեր ասած «500.000"- անոց հատվածին անվանել տգետ,համասեռամոլ,աղանդավոր և այլն...հատկապես երբ համասեռամոլներն ու աղանդավորներն իրենց առավել քան լավ են զգում առկա իշխանությունների օրոք: Եթե երկրում արդեն կա 500.000 Ձեր նշած որակներով մարդ,ուրեմն դա էլ իշխանությունների բացթողումն է: Որ կողմից էլ դիտարկենք` Ձեր օգտին չի լինի,պահանջում եմ արագ պարզաբանել և ներողություն խնդրել մարդկանցից,որոնց Դուք անհիմն վիրավորեցիք:
հ.գ. Փորձեք պատկերացնել,որ այդ 500.000-ը ,որը իրականում գուցե շատ ավելի շատ է,սկսեն Ձեզ նման կերպ պատասխանել կամ հարցերը լուծել այնպես,ինչպես լուծվում են մեր օրերում....»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին