Եթե անտեղյակ մարդուն սկսես պատմել ծիրանի առանձնահատկությունների մասին ,նա առանց վարանելու կասի, որ հաստատ դա հայկական միրգ է: Ապացուցեմ:
1. Գարնանն ամենաառաջին ծաղկող ծառերից մեկն է,եղանակի թեթև տաքանալուն պես միանգամից սկսում է ծառն արթնանալև փթթել,դրա համար էլ ցրտահարության դեպքում առաջինն հենց ինքն է ցրտահարվում ու մնում առանց բերք:Մեր ժողովրդի նման,միշտ հայտնվում է մի նոր լիդեր արագ ոգևորվում ենք ոտքի կանգնում հետո հասկանում,որ սուտ էր ու պայքարը դառնում է անպտուղ,մինչև հաջորդի հայտնվելը:
2.Բոլորս գիտենք որ դուդուկը պատրաստում են ծիրանի փայտից,և դուդուկով միշտ հնչեցնում են տխուր ու խոր ելևէջներ,որն ասես պատմի մեր ազգի անցյալի մասին,նույնիսկ դուդուկով հնչեցրած ամենաուրախ երաժշտության տակ դու ինչ-որ անասելի խոր թախիծ ես զգում:
3.Ծիրանենու վայրի տեսակն ամենաահավորն է,եթե չես նկատում և արմատախիլ չես անում նա աճում է բոլորից արագ,ամբողջովին պատված է լինում փշերով,պտուղները լինում են մանր,դառնահամ ու դառնակորիզ,որոնք ոչ մի բանի պետք չեն,ինչպես մեր մոտ օլիգարխիան:
4. Արտահանված ծիրանն արտասահմանում շատ մեծ պահանջարկ ու բարձր գին ունի,իսկ մեր երկրում սեզոնին երբեմն այնքան էժան է,որ նույնիսկ չեն կարողանում ինքնարժեքը փակել և երբեմն չիրացվելով ուղղակի մնում փչանում են: ինչպես մեր մոտ հայը կարծես ար-եք չունի,բայց արտասահմանում...
5.Նրանց պիտի պատվաստես դեռ նորատունկ ժամանակ,այլապես կդառնա վայրագ ու անօգտակար,իսկ մեծանալու դեպքում պատվաստելը գրեթե անհնար է,քանի որ անընդհատ ներքևից աճելու են իրեն հարազատ վայրի շիվերը և խեղդեն բարձրակարգ ճյուղին...մի խոսքով ընտրեք մանկուց կրթություն ստացածին ու դաստիարակվածին,սրանք ուզեն էլ ոչինչ չեն կարող անել իրենք ինչքան էլ փոխվեն իրենց շրջապատն է մնացել վայրի ու ագահ: