▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայի հետին խելքը և ազերիների հոխորտանքը

Պարզ խոսենք` մենք թաքցնելու բան չունենք


Ադրբեջանում տեղի է ունենցել զինվորական շքերթ, ամբողջ օրվա ընթացքում դա եմ կարդում, կարդում եմ վերլուծություններ, գնահատականներ եւ հազար ու մի այլ արձագանք: Մտածում էի` ինքս էլ գրեմ, թե ոչ, ասեմ, թե չասեմ, օրվա այս ժամին հանկարծ զգացի, որ չասել չեմ կարող, քանի որ այն, ինչ այսօր եւ արդեն շուրջ 25 տարի ու ավելի` կատարվում է Հայաստանի անմիջական հարեւանների հոգեկերտվածքում, վաղուց ոչ միայն այդ երկրի, ոչ միայն նրա անմիջական հարեւան Հայաստանի, ոչ միայն մեր տարածաշրջանի, այլեւ` մարդկության խնդիրն է: Այո, քանի որ վատն էլ, լավն էլ նախ կատարվում մտքով, հետո իրականության եւ ռեալ-պոլիտիկի մեջ: Իսկ մեր բախտը հարեւանների հարցում շատ չի բերել, ընդհանրապես չի բերել, հարեւաններ ունենք` աշխարհը չունի, քնում-արթնանում իրենց տիեզերքի կենտրոն են երեւակայում: Մտածում էի` գրեմ թե ոչ, ասեմ թե չասեմ, որովհետեւ երբ լրագրող էի, կարող էի գրել ավելի ազատ, հիմա, երբ քաղքական ուժ եմ ներկայացնում, այն էլ իշխանական, խոսքի հանդեպ պատասխանատվությունը կրկնապատկվում է: Միայն Մոնոմախը գիտեր, թե որքան ծանր է լինում գլխարկը: 


Ի վերջո գրելը ճիշտ է, քանի որ Ադրբեջանը կրկին իրեն իրավունք է վերապահում հոխորտալ իմ երկրի դեմ, իմ ազատ Արցախի դեմ, անգամ հավակնել, որ իր դրոշը կարող է երբեւէ ծածանվել հայկական հողի, մեր ազատագրած տարածքների եւ անկախության վրա: Իհարկե, համամիտ եմ, եթե դու ունես հարյուր հռթիռ, իսկ թշնամիդ հազար, ուրեմն այդքան անգամ նա կարող է ավելի հարվածել, բայց արդյո±ք կարող է հարվածել: Ում համար է նորություն, որ ՌԴ-ն զենք է վաճառում աջ ու ձախ, մի±թե նոր փաստի բացահայïում էր, անշուշտ` ոչ, մյուս կողմից` իսկ ում համար է գաղտնիք, որ Հայաստանը ձեռքերը ծալած չի նստում: Խոսե±նք այս մասին, կարծում եմ` ոչ, հայի հետին խելքը միշտ էլ ավելի խելոք է, քան ազերիների հոխորտանքը: Ալիեւն էր, մի բան ասեց, բայց մենք գիտենք, որ ինքը դա ասում է անընդհատ, չմոռանանք, որ այդ երկրում նախագահական ընտրություններ են լինելու հոկտեմբերին,եւ հիմա պայքարը գնում է այլիեւների եւ ալիեւների միջեւ, Մեհրիբանի նկարը հենց այնպես չի հայտնվում ամենուրեք, իսկ այս տիկնոջ հայրական գերդաստանը` փաշաեւյան, պակաս ուժեղ չէ, քան ալիեւյանը, որն իրականում արդեն վաղուց թուլացած է:


Տարիներ առաջ մի սեմինարի էի մասնակցում, որին ներկա էին նաեւ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներ, նրանից երկուսին Բրյուսելից վերադառնալուն պես ձերբակալեցին: Մեկն ինձ ասում էր, որ շատ հեշտ է ալիեւներին ոչնչացնելը եւ իրենց հույսը, ոչ ավել, ոչ պակաս մենք էինք` հայերս, քանի որ այդ լրագրողի կարծիքով Հայաստանը արդեն ոչնչացրել է Ադրբեջանին արցախյան հարցի միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան լուծում տալով, եւ, գիտե±ք, այդ տղան ինձ համոզում էր` չնահանջեք, չզիջեք, պետք է ալինեւերի քթին տալ: Սա, որպես հիշողություն, առանց մեկնաբանության: Վերադառնամ այսօրվան` այո, Ադրբեջանը զինված է, զինվում է եւ հոխորտում, դա Իլհամի վերջին շանսն է, ինքը գնացող է, իսկ աշնանն այդ երկրում ընտրություններ են, եւ այլեւս չի օգնելու ոչ նավթը եւ ոչ էլ խավիարը, աշխարհը կշտացել է եւ նույն այդ աշխարհը շատ լավ հասկանում է, որ ինքն իր արժեքներից այլեւս նահանջելու տեղ չունի, քանի որ նոր նահանջը կաշխատի հենց իր դեմ: Իսլամիզը այսօր աշխարհը գրավելու ծրագիր է իրականացնում, մահմեդականությունը փորձում է գրավել Եվրոպան եւ աշխարհը, նույն դեմոկրատիկ Եվրոպան շատ լավ է հասկանում, որ մեր տարածաշրջանում այլեւս ոչ թե Հայաստան-Ադրբեջան-Ղարաբաղ կոնֆլիկտ է, այլ` քաղաքակրթությունների: Ուրեմն, թե քանի հրթիռ ու տանկ ունի Ադրբեջանը եւ քանիսը` Հայաստանը, զրո իմֆորմացիա է, քանի որ նախ` Հայաստանը եթե հաղթել է, երբեք չի հաղթել տանկերի եւ հռթիռների քանակով, եւ եթե պարտվել է, չի պարտվել դրանց չլինելու պատճառով:


Ուրեմն, բոլորովին պատահական չէր, որ այս օրերին մեր երկրի նախագահը Լեհաստանում հայտարարեց, որ մենք ոչ թե «կամ-կամ»-ի , այլ` «եվ-եվ»-ի կողմնակից ենք եւ դա ամենեւին չի նշանակում, թե այստեղ հակասություն կա, ընդհակառակը` սա է հենց հայի ետին խելքը: Իսկ ինչ են սպասում մեզնից` նայեք մեր դիրքը գլոբուսի վրա, տեսեք մեր հարեւաններին, նրանց կրոնական մոլեռանդությունը, մյուսների` մեր եկեղեցիներն իրենցով անելու մոլուցքը, երրորդների` երկու դարպասի վրա խաղալու բնավորությունը: Իսկ ինչ եք ուզում, ասենք` միայն Ռուսաստան: Ու վերջ, կամ` ասենք միայն ԵՄ , եւ` վերջ: Մենք չունենք միակողմանի մտածելու եւ գործելու իրավունք, քանի որ ուզում ենք մնալ ինքնուրույն եւ անկախ, իսկ եվ-եվ-ը հենց այդպիսին լինելու եւ մնալու հնարավորություն է: 


Իսկ աշխարհը խոշոր հաշվով ինքն է խրված բազմաթիվ խնդիրների մեջ, մեկը լինի Եվրոպային օգնի, որին իսլամիզմն արդեն խեղդում է, մեկը լինի Ռուսաստանին օգնի, որը զենքը վաճառում է իր ասելով, որպես բիզնես ծրագիր, կարծես մակարոն է վաճառում: Լեհաստանը եթե ասում է` կողմնորոշվեք, պիտի ասի, թե ինչ ենք ստանում դրա դիմաց` տեսանելի, շոշափելի, կոնկրետ, կողմնորոշումը ենթադրում է ընտրություն, ընտրությունը` այլընտրանք`համարժեք եւ հուսալի, կրկնում եմ` տարածաշրջանում, որտեղ ազգային անվտանգությունը թիվ մեկ խնդիր է, որտեղ ամեն առավոտ պատերազմը կարող է թակել դուռդ: Հակառակ դեպքում կողմնորոշմումը պարապ խոսակցություն է: 


Մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանում առանց այլեւայլության, պարզ, հստակ, անգամ եվրոպական բազմաշերտ դիվանագիտության համար հասկանալի հայտարարեց բառացիորեն հետեւյալը.

«Ցավոք, մեր տարածաշրջանում դեռևս առկա են խնդիրներ, հանգամանքներ, որոնք խոչընդոտում են Արևելյան գործընկերությամբ ընձեռված հնարավորությունների լիարժեք իրացմանը: Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս միայն շուկա է և ոչ թե արժեհամակարգ: Հիրավի, զավեշտական է, երբ մեր մի հարևանը, որը հայտարարում է եվրոպական ուղին որդեգրելու մասին, զուգահեռաբար հերոսացնում է էթնիկ հողի վրա ստոր մարդասպանություն գործած սրիկային, սպառնում է հարվածել քաղաքացիական օդանավերին, պատերազմով զրկել հազարամյակներով իր հողի վրա ապրող ժողովրդին այդ իրավունքից: Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա և հանդիսանում է ԵՄ մաքսային միության անդամ, մեր անկախության առաջին իսկ օրերից փակել է մեր սահմանը և հրաժարվում է 21-րդ դարում հարևանների միջև այդքան առօրեական համարվող հարաբերություններից: Եվրոպայի հետ մեր վարած բանակցությունների առանցքն է շուկաների փոխադարձ հասանելիությունը, մարդկանց տեղաշարժի ազատությունը, բայց միևնույն ժամանակ Հայաստանի սահմանը ԵՄ մաքսային միության հետ մնում է փակի տակ: Մենք ակնկալում ենք դրա անընդունելիության լիարժեք և հստակ գնահատական»:
Ասել կուզի` սիրելի Եվրոպա, մենք գնահատում ենք, գիտակցում ենք եւ ձգտում ենք ինտեգրման, բայց դու, որպես արժեհամակարգի կրող, դու ինքդ ինչ ես անում, որ մենք կարողանանք, ավելի արագ ու ժողովրդավարական ճանապարհով գալ դեպի քեզ: Սրանից ավելի պարզ չի լինում:


Մարգարիտ Եսայան


ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին