Թուրքական ASİMDER կազմակերպությունը, որը գործում է Իգդիր քաղաքում, կոչ է արել թուրքական իշխանություններին քայլեր ձեռնարկել հայ զբոսաշրջիկների գործողությունների դեմ, ովքեր Վանում և Կարսում ՀՀ դրոշ են պարզել և օրհներգը երգել:
Ինչպես տեղեկացնում է «Haber3»-ը, կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը բողոքել է, թե ինչու են հայերը դրոշ ծածանել Կարսի Բերդի մոտակաայքում և Աղթամար կղզում:
«Ո՞վ է հայերին այդքան ազատություն տվել, որ անհոգ զբոսնում են Կարսի և Վանի փողոցներում: Տեղի է ունեցել ամենասարսափելին. Հայկական Սփյուռքի օգնությամբ հայերի ակցիան իրականություն է դարձել Կարսի Բերդի մոտակայքում: Հայերի խումբը եռագույն դրոշ է բարձրացրել և երգել ՀՀ օրհներգը: Նույնը տեղի է ունեցել Վանում: Պետք է քայլեր ձեռնարկվեն այս ուղղությամբ»,-նշել է Գյուլբեյը: