▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայերի հրոսակախմբեր» արտահայտության համար Դավութօղլուի դեմ հայց է ներկայացվել դատախազություն

Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի բաժանմունքի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը հայց է ներկայացրել Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազություն՝ ընդդեմ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Աշքալեի քաղաքապետ Էնվեր Բաշարանի:

Թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ հայցի պատճառը թուրք պաշտոնյաների հակահայ և ցեղասպանամեծար հայտարարություններն են: 2016թ. փետրվարի 27-ին Բինգյոլում ելույթ ունեցած Դավութօղլուն, ցանկանալով քննադատել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP), հետևյալ հայտարարությունն էր արել.

«Նրանք շահարկում են Սուրում, Սիլոփիում տեղի ունացած դեպքերը: Հայերի հրոսակախմբերի պես համագործակցում են ռուսների հետ: Գնում ու Մոսկվայում ներկայացուցչություն են բացում»:

Իսկ մարտի 3-ին Էրզրումի Աշքալե շրջանում կազմակերպված մի միջոցառման ժամանակ քաղաքապետ Բաշարանն ասել էր. «Մեկ անգամ ևս ողորմությամբ և շնորհակալությամբ հարգում եմ հայերին այս հողերից արմատախիլ արած մեր փառահեղ նախնիների հիշատակը»:

Ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովի անդամ Էրեն Քեսքինը թեմայի վերաբերյալ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է հետևյալ միտքը:

«Ձեր գոված այդ նախնիները հայերին ցեղասպանության ենթարկեցին, յուրացրեցին նրանց նյութական ունեցվածքը: Հաջորդ սերունդները նույն կերպ շարունակեցին այդ գործը: Հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ծրագրված կերպով ոչնչացրեցին: Դա դեռ բավական չէր, հիմա էլ քրդերին եք հասկացնել տալիս, թե «հիշեք՝ ինչ ենք արել հայերի հետ: Ձեզ հետ էլ նույնը կանենք»:

Աղբյուր` Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին