▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 20.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայերի հասցեին հայհոյանքներ հնչեցրած տրանսգենդեր տիկտոկերը կալանավորվել է, տեղափոխվել ՔԿՀ

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է, տեղափոխվել Քրեակատարողական հիմնարկ: Նա կալանավորվել է 2 ամսով:

Հիշեցնենք՝ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել էր նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք էին գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:

ՆԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 26-ին նշված անձին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե:

Նշենք՝ վերջինս առաջին անգամ չէ, որ Երևանում հայտնվում է սկանդալի կենտրոնում:

Օրեր առաջ Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանության բաժնից տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ էր իրականացնում և ծաղրում ոստիկաններին, իսկ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը հենց «Ռիժուլյա»-ն էր:

Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում այս անձը հայտարարել էր, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց: Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվել էր ոստիկանությունում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին