Շվեյցարական Credit Suisse բանկը հրապարակել է համաշխարհային հարստության և մեծահարուստների մասին զեկույցը:
Համաձայն զեկույցի տվյալների՝ Հայաստանը պատկանում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին:
Հայաստանի բնակչության համատեղ հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար:
Վրաստանը նույնպես դասվել է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին, որի բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 37 մլրդ դոլար:
Ադրբեջանն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում: Բնակչության համատեղ կարողությունը կազմել է 83 մլրդ դոլար:
Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019-ին Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին ընկնող հարստության ծավալը կազմել է 19 517 դոլար: