▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերեն եզակի լրագիր է հայտնաբերվել

Հայկական գիտական համագործակցության փոխանցմամբ՝ ամերիկյան առաջատար հետազոտական կենտրոններից մեկը` Հուվերի ինստիտուտը (Hoover Institution on War, Revolution, and Peace), վերջերս ուշագրավ հրապարակում է արել: Մասնավորապես, ինչպես նշվում է հրապարակման մեջ, գրադարանի միկրոֆիլմերի բաժնի աշխատակիցները նախկինում չբացված և չուսումնասիրված մի տուփ են հայտնաբերել: Տուփը դժվարությամբ բացելուց հետո հայտնաբերվել է, որ այն պարունակում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տպագրված հայատառ լրագրի մի օրինակ: Վերնագիրը տառադարձելու համար Հուվերի գրադարանավարը օգնության է դիմել Ստենֆորդի համալսարանի գրադարանների` Մերձավոր Արևելքի լեզուների գրացուցակ կազմող գլխավոր մասնագետ Բեհզադ Ալլահյարին, որն էլ, իր հերթին, աջակցություն է հայցել Նորա Ավետյանից` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հայերենի և պարսկերենի գծով գրադարանավարուհուց: «Մեր այս երկու գործընկերների աջակցությամբ մենք բավարար տեղեկատվություն ունեցանք` բացահայտելու և քարտագրելու այս բացառիկ լրագիրը, ինչպես նաև պարզեցինք, որ առկա չեն այլ օրինակներ: Մենք հպարտ ենք, որ Հուվերի գրադարանը կրկին մի եզակի նմուշ ավելացրեց իր հավաքածուին»,-նշված է հրապարակման մեջ:
Հայտնաբերված լրագիրը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Զանգ» պաշտոնաթերթի օրինակ է: (Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ,  կուսակցությունը կազմավորվել է 1887 թ. Շվեյցարիայում` Օսմանյան կայսրությունից Հայաստանի անկախացման նպատակով և, հավանաբար, այն առաջին սոցիալիստական քաղաքական ​​կուսակցությունն է եղել Օսմանյան կայսրությունում):
Ըստ ինստիտուտի հրապարակման` միկրոֆիլմի վրա եղած նյութերն ընդգրկում են 1919-1922 թվականները. սա այն ժամանակահատվածն էր, երբ հիմնադրվեց Հայաստանի առաջին հանրապետություը՝ ռուսական հեղափոխությունից հետո, իսկ 1922 թվականին Հայաստանն ընդգրկվեց Խորհրդային Միության կազմում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին