▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերը Բաքու չգնացին...Շախմատը նույնպես կոնֆլիկտին է վերաբերում

Բաքվում մեկնարկեց 42-րդ Շախմատային օլիմպիադան: Սակայն այն կանցկացվի առանց շախմատային ուժեղագույն հավաքականի՝ օլիմպիական եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի:

Հայկական կողմի պաշտոնական վարկածն այն է, որ դա հենց մարզիկների որոշումն է, ովքեր վստահ չեն իրենց անվտանգության համար, չնայած որ Ադրբեջանը երաշխավորել է նրանց անվտանգությունը պետական մակարդակով: Նախորդ տարի հայ շախմատիստների պատվիրակությունը Լևոն Արոնյանի գլխավորությամբ ժամանել է Բաքու Աշխարհի գավաթին մասնակցելու համար: Եվ որևէ միջադեպ տեղի չի ունեցել:

Սակայն հավանաբար ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո երկու երկրների հասարակական կարծիքներում էլ տեղաշարժ է կատարվել բացասական ուղղությամբ: Ընդ որում, ոչ պաշտոնական վարկած նույնպես կա. այդ որոշումը կայացվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հորդորից հետո, ով միաժամանակ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Արդարության համար պետք է նշենք, որ նախորդ տարի ադրբեջանցի շախմատիսներն են հրաժարվել մեկնել Ծաղկաձորում անցկացվող աշխարհի թիմային առաջնությանը:

Ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիր բարոն Պիեռ դե Կուբերտենը շարժման համար կարգախոս էր հորինել՝ «Օ՜ սպորտ, դու խաղաղություն ես»: Ցավոք, շուտով սպորտը վերածվեց քաղաքականության գործիքի: Առաջին աշխարհամարտից հետո հաղթող երկրները արգելեցին գերմանացի մարզիկներին մասնակցել ցանկացած առաջնության: Վերածնված Գերմանիան պատասխանեց Բեռլինի 1936թ-ի Օլիմպիադայով, որի գլխավոր նպատակը «բարձրագույն ռասայի» գերազանցության ցուցադրումն էր: Կարելի է հիշել Մոսկվայի 1980թ-ի Օլիմպիադայի բոյկոտի փորձը, ռուսաստանյան մարզիկների որակազրկումը Ռիոյում և այլն:

Ո՞վ կհաշվի՝ որքան գումար Ադրբեջանը ծասխեց լեգիոներներ գնելու վրա, և ինչ քաղաքական դիվիդենդներ մենք շահեցինք: Եվ արդյո՞ք շահեցինք: Վերջերս Վրաստանի հոկեյի հավաքականի մասին Go Group-ի ֆիլմը տեսա: Ոչ մի լեգիոներ, միայն վրացիներ: Էլ չեմ խոսում ռեգբիի մասին:

Եվ որտեղի՞ց նոր բարոն դե Կուբերտեն գտնենք «Օ՜ սպորտ, դու խաղաղություն ես» սկզբունքը վերածնելու համար:

JAMnews` Հարավային Կովկասի նորությունների ընտրանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին