▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայեր, դիմացե՛ք, ադրբեջանցիները ձեզ ուզում են մահացած տեսնել՝ ու վերջ». Լապշին

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն, ով Բաքվում գտնվելու ժամանակ ճնշման տակ ներողություններ ու Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչող պնդումներ պարունակող նամակ էր գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունով, ազատվելուց կարճ ժամանակ անց անդրադարձել է արցախյան հիմնահարցին։

Նա իր բլոգում գրառում է կատարել Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ վարած քաղաքականության մասին՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունները արցախահայության դեմ օգտագործել են նացիստական գործիքակազմը։

«Ամոթ է խոստովանել, բայց մինչեւ ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։ Ինչ հիմար էի ես։ Ադրբեջանը դեռ 1988 թվականին սկսել էր ահաբեկություն Սումգայիթի, Բաքվի ու Ղարաբաղի հայերի դեմ։ Նրանք օգտագործում էին «juden frei» մարտավարությունը, միայն թե հրեաների փոխարեն հայերն էին Չնայած, Ադրբեջանի հրեաների 95 տոկոսը երկրից փախել է մոտավորապես այն նույն ժամանակաշրջանում, երբ սկսվեց Ղարաբաղյան հակամարտությունը։

Այժմ հրեաներին Ադրբեջանում սիրում են, որովհետ հրեաներ այնտեղ գրեթե չկան, մի քանի հազարից էլ քիչ են, ԽՍՀՄ փլուզումից առաջ նրանց թիվը գրեթե 100 հազար էր կազմում:

Լապշինը ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Օրուցերեկ հանդուրժողականությունից խոսացող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենն օրենքից դուրս է, հայերեն խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըստ քննիչ Թալիբովի, «ցեղասպանություն չի եղել՝ եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավ կունենայինք»։

«Հայեր, դիմացե՛ք։ Այս մարդիկ ուզում են ձեզ տեսնել մահացած եւ վերջ ։ Ու եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքորոշման թուլացման հետեւանքով կորցնեք Ղարաբաղը՝ իմացեք, որ նրանք կգան ձեզ կոտորելու։ Ինչպես թուրքերը 100 տարի առաջ։ Գազանացումն արդեն գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- շեշտել է Ալեքսանդր Լապշինը, իր գրառումն ավարտելով հետեւյալ հեշթեգով՝ #azeromarazm։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին