▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայազգի մարզիկը հանդես եկավ Արցախի դրոշով և Միայնակ Գայլի նկարով

Հայազգի մարզիկը հանդես եկավ Արցախի դրոշով և Միայնակ Գայլի նկարով.

Մարտեր առանց կանոնների մարզաձևում հայազգի մարզիկ, ծնունդով Արցախից Վարդան Ասատրյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, ռինգ մտավ հայկական դրոշներով՝ Հայաստանի և Արցախի դրոշները պատկերված էին նրա սպորտային համազգեստի վրա, բացի դրոշներից համազգեստի վրա պատկերված էին նաև Արցախի հերոսներ՝ Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը և Մոնթե Մելքոնյանը, ինչպես նաև Արցախի դեմքը հանդիսացող Տատիկ-Պապիկի արձանները:

Մենամարտից հետո Վարդանը հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է Արցախին: Այս հայտարարությունը դուր չեկավ Ադրբեջանի հավաքականի ղեկավարությանը, քանի որ նրանք Վարդանից հետո էին մենամարտելու , պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ պետք չէ քաղաքականությունը և սպորտը իրար խառնել:

 

Աշոտ Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին