▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաթ չիջածի սինդրոմը

Նախօրեին ՀՀԿ-ի հերթական հաղթանակը ոմանց համար ոչ թե սեփական սխալներն ուղղելու, այլ այլոց մեղադրելու հերթական անհեթեթ հնարավորություն ստեղծեց. հիմա թիրախում բակի ակտիվ երիտասարդներն են:

Ես ծնվել եմ մտավորականի ընտանիքում, բայց հանգամանքների բերումով (իմ՝ դպրոցական տարիներին 1988-1998թթ.՝ լույս չկա, գազ չկա, ջուր չկա....) բակի հետ կապ եղել է ու ասեմ, որ այդ կապը մի շարք իրավիճակներում ինձ օգնել է՝ ուսանողական տարիներին, բանակում հիմա էլ...: Ասել, քուչի տղերքի ընտրություն, կնշանակի փորձել սփոփել սեփական ապիկարությունը, ավելի լավ է ձեր վրա աշխատեք և ընձեռված հնարավորությունը ճիշտ օգտագործեք: Ի դեպ, ընձեռված հնարավորությունը լավ օգտագործելու համար մարդը նաև պետք է բակ իջած լինի:
Պարզ է, որ հայաթ չիջածների համար մանկությունը դառն է եղել՝ առանց հեծանիվի:

Սասուն Համբարձումյանի գրառումը

Ֆեյսբուք


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին