azatutyun.am-ը գրում է.Հայաստանում բողոքի ակցիաները, որոնք սկսվեցին հոսանքի սակագինը բարձրացնելու որոշումից հետո, բացառապես տնտեսական բնույթ են կրում, այնինչ դրանք փորձում են քաղաքականացնել, այսօր BRICS երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դուք գիտեք՝ ինչպես են սկսվել գունավոր հեղափոխությունները. Մայդանը՝ Ուկրաինայում, հայաստանյան ներկայիս իրադարձությունները... գայթակղություն կա դրանով երկրում հակակառավարական տրամադրություններն ուժեղացնել։ Թեև իրադարձությունների հիմքը բացառապես տնտեսական է, բայց կարծես ինչ-որ մեկին ձեռնտու է այն զարգացնել ու վերափոխել քաղաքական պայքարի», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում