Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում տեղադրվել է զինագործ Միխայիլ Կալաշնիկովի արձանը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ Միխայիլ Կալաշնիկովի 3-մետրանոց արձանը քարից է և կառուցվել է Երևանում:
Պաշտոնական բացումը տեղի է ունենալու նոյեմբերին, քանի որ այդ շրջանում նախատեսվում է Հայաստանում ռուսական «Մեծ ամրոց» ռազմաբազայում Կալաշնիկովի թանգարանի բացումը:
Այս ամենը նախաձեռնողն էլ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին է: