▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տարածվել է հայրենասիրության նոր հայեցակարգ

Հայաստանում տարածվել է հայրենասիրության նոր հայեցակարգ, որը արդեն իսկ համախմբում է առավելագույն թվով Հայաստանի քաղաքացիների: Ինչով է այն տարբերվում և առանձնանում մյուսներից, հարց, որը պահանջում է պատասխան: Ավելի վաղ, մի քանի տարի առաջ, հայրենասիրությունն իրենից ներկայացնում էր այսպես կոչված մենաշնորհ, որը պատկանում էր ժողովրդի փոքր զանգվածի, այն է Զինվորական հայրենասերներին, ովքեր պայքար են մղել մեր երկրի անկախության համար մարտի դաշտերում: Նրանք հիմնականում մասնակցում էին ռազմական եւ հայրենասիրական շքերթների: Սակայն ժամանակի ընթացքում, պարզ դարձավ, որ նմանատիպ ռազմական հայրենասիրության հեռանկարն ընդգրկում է միայն ստվար զանգված և Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, պարզապես, դուրս է մնում այս գործընթացից: Այս ստեղծված իրավիճակում էլ ստեղծվեց հայրենասիրության նոր հայեցակարգը, այն է` Քաղաքացիական հայրենասիրությունը:
Այժմ արդեն անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ կապված քաղաքացիական հայրենասիրության հետ: Այդ ամենը մենք տեսնում ենք վերջին շրջանում չափից շատ անցկացվող հանրահավաքներում, որոնք ուղղված են քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը: Կարծես թե, ամեն ինչ իր տեղն է ընկնում` քաղաքացին հասկանում է և փորձում է օգտագործել իր միասնական ուժը հանուն հայրենիքի բարօրության: Այսպիսով, Հայրենասիրության նոր հայեցակարգը ներառում է բոլոր` հայ քաղաքացիների ոչ միայն ռազմական, այլ նաև մյուս բոլոր ակտիվ գործունեության ոլորտները:
Թվում է, թե հայրենասիրության նոր ըմբռնումը կարող է ոչ միայն համախմբել մարդկանց մի կարևոր նպատակի շուրջ, այն է` ապրելու և արարելու բարեկեցիկ բարգավաճ Հայաստանում, այլ նաև մաքրել տեղեկատվական և քաղաքական դաշտը կեղծ հայրենասիրական ուժերից: 
Եվ իհարկե ուրախալին այն է, որ այս թովուբովի մեջ «ծնված» երիտասարդ հայրենասերները, ովքեր կառաջնորդվեն հայրենասիրության նոր հայեցակարգով` կստեղծեն պայքարի նոր հարթակ, կգտնեն երկիրը դեպի բարեկեցիկ ապագա տանելու ճանապարհը, չեն վարկաբեկի մյուս ազգերին և բողոքի հանրահավաքները կանցկացնեն ավելի քաղաքակիրթ ձևով:

Ռաֆաել Պողոսյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին