Հայաստանում քաղաքական գործիչ չկա. մարդ, ով իր գործունեությամբ բարերար ազդեցություն է ունենում իրականության վրա և դրականորեն փոխում այն:
Հայաստանում քաղաքական գործիչ չկա և չի կարող լինել:
Իսկ չի կարող, քանի որ քաղաքական միտքը դեռ չի պարզել, թե իրականում ի՞նչ է կատարվում երկրում և ինչու՞:
Եթե չկա այդ հարցի իրական պատասխանը, ապա նրանք, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում, նման են սխալ ախտորոշում ունեցող բժշկի. այդպիսի բժիշկը, եթե անգամ սրտացավ լինի, իր գործողություններով վատացնելու է իրեն դիմած քաղաքացու վիճակը և քաղաքացին վերջնարդյունքում երես է թեքելու նրանից: Ինչը որ տեսնում ենք քաղաքական դաշտում ահա արդեն քսանհինգ տարի...
Ի՞նչ է կատարվում իրականում Հայաստանում և ինչու՞....