▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ոչ մի իդեալական բան չկա, այդ թվում` հումորը. Արմեն Պետրոսյան

Ի՞նչպիսին են հումորի մարդիկ կյանքում և ընտանիքում:

Asekose.am-ի հարցերին պատասխանում է  Արմեն Պետրոսյանը` «Մենչը»:

-Դուք որպես հեռուստատեսային սիրված դեմք, ի՞նչպես եք գնահատում այժմյան հեռուստասեսության վիճակն ու որակը:
-Այժմյա հեռուստատեսության վիճակը գնահատում եմ բավարար, բայց գտնում եմ, որ շատ աշխատելու տեղ կա:

-Հե՞շտ է արդյոք Հայաստանում հայտնի դառնալ, հեռուստատեսություն մուտք գործել:
-Հայաստանում այսօր հեշտ է հայտնի դառնալ, բայց այդ հայտնի դառնալը հարաբերական է: Սերիալում հայտնված դերասանները, ովքեր հայտնի են դառնում շատ կարճ ժամանակում, նույն կարճ ժամանակում էլ` սերիալի ավարտվելուց հետո մոռացվում են: Ինձ թվում է, որ կարևորը հայտնի դառնալը չէ, այլ կարողանալ այդ դիրքերը պահել երկար ժամանակ:


-Որո՞նք են Հայաստանում համարվում հումորի առավելություններն ու թերությունները:
-Յուրաքանչյուր աշխատանքում էլ թերություն կա: Մեզ մոտ` Հայաստանում ոչ մի իդեալական բան չկա, այդ թվում` հումորը: Մենք ամեն դեպքում փորձում ենք ամեն ինչ անել` որակը բարձրացնելու համար:

-Ձեր ամենասիրած հումորը կպատմե՞ք:
-Չունեմ ամենասիրած հումոր:

-Ո՞րն է հումորի բաղադրատոմսը:
-Լինել դիպուկ և ամենակարևորը այս օրվա մեջ:

-Հումորի մարդիկ տխուր լինո՞ւմ են, և ո՞րն է այդ տխրության պատճառը:
-Հումորի մարդիկ ոչնչով չեն տարբերվում մնացած բոլոր մարդկանցից, և իրավունք ունեն գործից դուրս լինել այնպիսին, ինչպես որ կցանկանան: Մարդ կա ուրախ է, մարդ էլ կա տխուր է:

-Ի՞նչպիսին է Արմեն Պետրոսյանն ընտանիքում:

-Շնորհակալություն,լավնա:

-Համաձայն ե՞ք այն մտքի հետ, որ հումորով շատ խնդիրներ կարելին է լուծել, այդ թվում և քաղաքական հարցեր:
-Իհարկե, որովհետև յուրաքանչյուր հումորով ասված բան ավելի արագ է հասնում մարդկանց:

-Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք քաղաքական ոլորտում:
-Ո'չ, չեմ տեսնում:

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:
-Շատ-շատ են եղել, նույնիսկ չեմ ուզում հիշել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր զբաղվում են հումորով:
- Որ շարունակեն զբաղվել, և ոչ մի բարդության առջև չհնազանդվեն:

-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Չնայած կյանքի դժվարություններին` ոչ մի դեպքում չկորցնեն իրենց հումորի զգացողությունը:

 

Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին