Ֆեյսբուքյան օգտատեր Իրինիա Դանիելյանն իր էջում գրել է.
«Վերջերս «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասոնական հավաք է տեղի ունեցել, Հայաստան է ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France ) ղեկավար, Մեծ Վարպետ Քրիստոֆ Հաբբասը:
Հավաքն օրերս ավարտվել է, սակայն Հայաստան ժամանածներից ոմանք դեռ չեն մեկնել, քանի որ առաջիկայում մի նոր հավաք է սպասվում, որին մասնակցելու են ավելի բարձրաստիճան մասոններ: Մասնավորապես սպասվում է, որ Հայաստան է ժամանելու Grand Orient De France մասոնական օթյակի Մեծ վարպետ Գի Արսիզենը։ Քննարկման թեման դեռ ինձ հայտնի չի, բայց գիտեմ, որ խոսացել են քաղաքական եւ ռազմական թեմաներով։
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը իր Իտալիայի այցով խուսափել է մասոնների հետ հանդիպումից։