Քաղաքական-հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեց խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի գործունեությունը և նրանց կողմից իրականացվող հանդիպումները: «Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչ է կատարվում ու չէի ուզի, որ գնայինք Մայդանի ճանապարհով: Նման ճանապարհով գնալը մեր փոքրիկ երկրի համար կործանարար կլինի: Դրա համար ողջունում եմ, բայց չեմ էլ մտածում, որ 4 ուժի ձևաչափը պահպանվելու է: Կարծում եմ` կմնա երկու կուսակցություն, առաջ կշարժվեն երկու կուսակցություն, քանի որ իշխանությունների ձեռագիրն եմ տեսնում, թե ինչպես է մյուս երկուսի հետ աշխատում»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը` հավելելով.
«Իհարկե, չի կարելի բացառել, որ կտապալվի Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանի որ այն վիճակին ենք հասել, որ մուկը սառնարանում իրեն կախել է, որովհետև այլևս ուտելու բան չկա»:
Հայաստանում իշխանափոխությունը չի բացառվում` մուկը սառնարանում իրեն կախել է
Ողջունեց խորհրդարանական 4 ոչ կոալիցիոն ուժերի գործունեությունը և նրանց կողմից իրականացվող հանդիպումները:
«Մենք տեսնում ենք, թե Ուկրաինայում ինչ է կատարվում ու չէի ուզի, որ գնայինք Մայդանի ճանապարհով: Նման ճանապարհով գնալը մեր փոքրիկ երկրի համար կործանարար կլինի: Դրա համար ողջունում եմ, բայց չեմ էլ մտածում, որ 4 ուժի ձևաչափը պահպանվելու է: Կարծում եմ` կմնա երկու կուսակցություն, առաջ կշարժվեն երկու կուսակցություն, քանի որ իշխանությունների ձեռագիրն եմ տեսնում, թե ինչպես է մյուս երկուսի հետ աշխատում»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը` հավելելով.
«Իհարկե, չի կարելի բացառել, որ կտապալվի Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանի որ այն վիճակին ենք հասել, որ մուկը սառնարանում իրեն կախել է, որովհետև այլևս ուտելու բան չկա: Ցանկացած քաղաքացի իր ընտանեկան բյուջեի վատթարացումը զգում է, վերջին երեք ամիսներին ավելի է վատացել ժողովրդի վիճակը»:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet