pressident.am-ը գրում է, որ վերջին շրջանում համացանցում, համենայն դեպս՝ հայկական տիրույթում, մեծ աղմուկ բարձրացրած ծագումով հայ համասեռամոլ տղան լքել է Հայաստանը, ավելի ճիշտ, ինչպես ինքն է ասում փախել է հայրենիքից, քանզի այստեղ նրա վրա ճնշումներ են գործադրել, սպառնացել անգամ իրեն ու մորը: Այժմ նրանք բնակվում են Ավստրիայի մայրաքաղաքում՝ Վիեննայում: Էրիկն այնտեղ սովորում է, ուսումնասիրում է լրագրություն:
Արամ MP3-ին ծաղրելով հայտնի դարձած և հայրենակիցներին իր նույնասեռ ամուսնությամբ բարկացրած Էրիկը pressident.am-ի հետ համացանցային զրույցում ասել է. «Հայաստանում ինձ կսպանեին միայն նրա համար, որ գեյ եմ»:
Երիտասարդի լատինատառ պատասխանները այքը չի փոխակերպել հայատառի, որպեսզի, ինչպես նշում է հարցազրույցի հեղինակը` չաղավաղի նրա պատասխանները, չաղճատի միտքը:
Հարցազրույցը կարող եք կարդալ այս հղումով