Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում` զրույց արվեստի մասին: Մեր հյուրի մասին կարելի է վստահաբար նշել` «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Նա գյումրեցի հայտնի Ձիթողցյանների գերդաստանի շառավիղներից է, չնայած ստեղծագործում է այլ ոճով ու Գյումրիից էլ հազարավոր կիլոմետրեր հեռու: Դեռ 5 տարեկանում նա սկսել է նկարել յուղաներկով, 10 տարեկանում արդեն նրա անհատական ցուցահանդեսն էր Երևանում: 12-ից 13-ում հայ հրաշամանուկին անհատական ցուցահանդեսով հյուրընկալեցին Մոսկվայում ու Պետերբուրգում: Հիմա էլ նա ապրում ու ստեղծագործում է Նյու-Յորքում: Արվեստում իր սեփական գիծը ներդնելու, հայտնի «Հայելի» դիմանկարների շարքի ու բազմաթիվ այլ հարցերի շուրջ Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում այսօր զրուցում ենք տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանի հետ:
Հայաստանում գնահատված արվեստագետ լինելը շատ դժվար է. Տիգրան Ձիթողցյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet