BBC- ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձացման թեմայ :
« ՀՀ կառավարությունը հաստատել է այն տեղեկատվությունը , համաձայն որի գաղտնի բարձրացվել են նախարարների աշխատավարձերը , եւ ընդդիմության ներկայացուցիչները վրդովված են այս որոշման գաղտնիությունից ու կասկածներ են հայտնել դրա օրինականության վերաբերյալ :
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է , թե ինչ կարգով են փոփոխվել գործադիր մարմնի անդամների եւ նրանց տեղակալների աշխատավարձերի չափերը.
Գաղտնիության պայմաններում որոշում կայացնելու մասին դիտարկման հետ Փաշինյանը համաձայն չէ ` հիմնավորելով , այդ մասին 2019- ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հրապարակային իր կարծիքը հայտնել է ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կողմ է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, բայց որոշման գաղտնի բնույթը նա որակել է ամոթալի:
Որոշումը քննադատվել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի կողմից: Օրենքի համաձայն, վարչապետը իրավունք չունի անհատապես ընդունել այդպիսի որոշումներ, իսկ օրենքում փոփոխություններ է կատարում խորհրդարանը։
Նա հիշեցրել է, որ այս հարցը կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
Նախարարների աշխատավարձը Հայաստանում բարձրացել է՝ հասնելով մինչև 1,5 միլիոն դրամ (մոտ 3,1 հազար դոլար): Բարձրացվել են նաև փոխնախարարների աշխատավարձերը` մինչև 1,06 միլիոն դրամ կամ 2.2 հազար դոլար:
Փաշինյանն իշխ անության եկավ 2018- ի մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում : Նա խոստացավ երկրում ոչնչացնել կոռուպցիան եւ երկիրը դնել զարգացման ժողովրդավարական ուղու վրա », - գրում է BBC- ն :