«Ներքին խոսակցություններ կան, որ դա լինելու է մարտին։ Դժվար է ասել, թե ինչ հիմքեր ունեն այս կանխատեսումները, բայց դրանք վտանգավոր են։ Ապրիլին քառօրյայից հետո ամենաշատ տարածված խոսակցություններից մեկն էլ այն էր, որ բանակում բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու։ Արդյո՞ք գործ ունենք նույնանման իրավիճակների հետ, և եթե կրկին նման սպասում է ձևավորվել, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այն կիրականանա։ Ցավոք, այս պահին առկա բազմաթիվ գործոններ խոսում են պատերազմի հավանականության օգտին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։