▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ցուցարարները պահանջել են «Նիմֆոմանուհուն»

Հեղափոխությունը հասավ ՀԱՅԱՍՏԱՆ !!!!!!!!!!!!!!!!

Հայաստանում նույնպես սկսվել են հեղափոխական գործընթացներ: Առավոտյան ժամը 08:00-ին հուսաերազախաբ ժողովուրդը գրավել է «Մոսկվա» կինոթատրոնի շենքը: Ամբոխը պահանջում է «Նիմֆոմանուհու» արտահերթ-անդադար ցուցադրություն:

Մերժում ստանալով, ամբոխը սկսել է քանդել կինոթատրոնը, դրա տեղում «Սուրբ Բենթլիի» անվան եկեղեցի կառուցելու նպատակով: 
Այս պահին ժողովրդի հոծ բազմությունը շարժվում է դեպի նախագահի նստավայր: Արդեն նկատվել են զգալի բախումներ ոստիկանության հետ, չնայած ոստիկանությունը կողմ է ԵԿԵՂԵՑՈՒ կառուցմանը:

Նախագահական նստավայրի մոտ ցուցարարները պահանջել են ոչ միայն «Նիմֆոմանուհու» ցուցադրությունը, այլև` հենց «ՆԻՄՖՈՄԱՆՈՒՀՈՒՆ»: Սակայն, քանի որ երկու կողմերն էլ չգիտեն թե դա ինչ է – ընթանում են ԹԵԺ բանակցություններ...

Այդ ընթացքում ժողովրդին է միացել Հայաստանի քաղաքական SEX-սիմվոլը, սակայն ժողովուրդը մտածելով թե դա հենց ՆԻՄՖՈՄԱՆՈՒՀԻՆ է, բզիկ-բզիկ է արել վերջինիս....

Վերջում պարզվել է որ նա ոչ միայն Նիմֆոմանուհին չէր, այլև ուներ գիտական աստիճան և ԿՈՒՅՍԻ մասնագիտություն..........
Հուզումները տարածում են գտնում նաև Հայաստանի մարզերում...........

Հ.Գ. ՀՀ լեզվի պետ. տեսչությունը կոչով դիմել է ցուցարարներին` «նիմֆոմանուհի» բառը «տռփագաՌ» բառով փոխարինելու համար....

 

Վահե Արսեն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին