▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում չկա մեկը, որ Հովիկ Աբրահամյանից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Միայն այն, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում չի լինի, դա մեծ հարված է Սերժ Սարգսյանի եւ իշխանության համար»,-մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որ բոլոր համապետական ընտրություններին շտաբի պետ է եղել, եւ որեւէ մեկը չկա Հայաստանում, որ իրենից լավ տիրապետի ընտրակեղծարարության մեխանիզմին, թե որ տեղով ով պետք է աշխատի, ինչ թիմերով։ Ակնհայտ է, որ դա կորուստ է իշխանության համար։ Այնպես չէ, որ ինքը միակն է, եւ իշխանությունն առանց Հովիկ Աբրահամյանի միայն արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություն է անցկացնելու, բայց իր վարպետությունը, համոզված եմ, որեւէ մեկը չի ունեցել»,-ասաց նա:

Ըստ պարոն Մարտիրոսյանի՝ պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմություն չէ, բայց նաեւ ակնհայտ է, որ իշխանություն էլ չէ, ոչ իշխանական է։ Բայց մի հարցում Արմեն Մարտիրոսյանը խիստ դժվարանում է պատասխանել՝ ով է լինելու Հովիկ Աբրահամյանի ընտրողը. «Որ գտնեք՝ ինձ էլ ասեք։ Չեմ պատկերացնում՝ ով կգնա նրա հետեւից։ Նախկին պաշտոնյաներ կան, որոնց պարագայում կարող ես ասել, թե ով կգնա իր հետեւից, իսկ Հովիկ Աբրահամյանի պարագայում դժվարանում եմ ասել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին